Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կլինի տեղեկատվական կանոնները վերահսկող մարմին

Հոկտեմբեր 09,2020 20:20

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Կառավարությունը համաձայնեց ընդունել առաջարկս, որ ռազմական դրության ժամանակ տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների համար (հանրային մուլտիպլեքսով և ցանցային օպերատորների միջոցով սփռվող  հեռուստաալիքներ և ռադիոծրագրեր) տեղեկատվական կանոնները վերահսկող մարմին լինի ոչ թե իրավապահ համակարգը, այլ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Այս նորմը սահմանվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Սա հավելյալ բեռ է հանձնաժողովի վրա, բայց նաև կլուծի իրավապահների հնարավոր սուբյեկտիվ մեկնաբանությունների հարցը, քանի որ խնդրով կզբաղվի մասնագիտացված կառույց: Հանձնաժողովից՝ ի դեմս ղեկավար պարոն Տիգրան Հակոբյանի, ակնկալում եմ զգոնություն և խստապահանջություն»:

Կառավարությունը համաձայնեց ընդունել առաջարկս, որ ռազմական դրության ժամանակ տեսալսողական մեդիածառայություններ...

Posted by Vahagn Tevosyan on 2020 թ. հոկտեմբերի 9, ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031