Լրահոս
Օրվա լրահոսը

Տուգանք եւ քրեական պատասխանատվություն՝ սուտ, կեղծ տեղեկություններ եւ խուճապ տարածելու համար. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

Հոկտեմբեր 09,2020 19:35

Ազգային ժողովն այսօր երկրորդ եւ ամբողջական ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը, որով վարչական կամ քրեական պատասխանատվություն է սահմանվում ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումները խախտելու, այդ թվում՝ հետեւանք առաջացնող սուտ, կեղծ, խուճապ տարածող  տեղեկությունների տարածման համար: Ինչպես զեկուցեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, մինչեւ երկրորդ ընթերցումը պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ մի շարք փոփոխություններ են կատարվել. «Տարանջատվել են լրատվական գործունեություն իրականացնողները՝ լրատվական գործունեություն չիրականացնողներից:

Եթե լրատվական գործունեություն իրականացնողը չի վերացնի խախտման հետեւանքը,  տուգանքի գումարը կկազմի նվազագույն աշխատավարձի 1000-1500-ապատիկի չափ, իսկ լրատվական գործունեություն չիրականացնողի դեպքում՝  նվազագույն աշխատավարձի 700-1000-ապատիկի չափ»: Ազգային ժողովը միաձայն ընդունեց օրենսդրական փաթեթը: Խորհրդարանը միաձայն ընդունեց նաեւ «Իմ քայլի» հեղինակած՝ «Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների մասին» օրինագիծը, ըստ որի՝ ռազմական դրության ժամանակ զորակոչված եւ կամավորագրված անձանց աշխատատեղը  կպահպանվի, աշխատանքային ստաժը՝ նույնպես:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031