Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհրաժեշտ է զենքի էմբարգո». Նիդերլանդների Սոցիալիստական կուսակցության դիրքորոշումը Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Հոկտեմբեր 09,2020 19:45

Նիդերլանդների Սոցիալիստական կուսակցության դիրքորոշումը Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Նիդերլանդների սոցիալիստական կուսակցությունը (SP) ստորին պալատում կոչ է անում վերականգնել հրադադարը Ադրբեջանի և Հայաստանի միջև: SP-ի խորհրդարանի անդամ Սադեթ Կարաբուլութ. «Առաջնահերթությունը զենքի լռելն է, արյունահեղությունը դադարեցնելը: Կարևոր է նաև թույլ չտալ, որ պատերազմող կողմերն ավելի զինվեն: Անհրաժեշտ է զենքի էմբարգո»:

Վերջին շաբաթներին Ադրբեջանի և Հայաստանի միջև բռնությունները կրկին սարսափելի տեմպերով բորբոքվեցին: Հակամարտության առանցքը Լեռնային Ղարաբաղ անկլավի նկատմամբ վերահսկողությունն է (տարածք Ադրբեջանում, որտեղ հիմնականում հայեր են ապրում):

Բռնության ներկայիս սրումը, կարծես, Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականության արդյունք է, որին անթաքույց աջակցում է Թուրքիան: 1990-ականների սկզբին Խորհրդային միության փլուզումից ի վեր Ադրբեջանն ու Հայաստանը տարաձայնություններ ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Տարածքն Ադրբեջանում է, սակայն Հայաստանը մեծ վերահսկողություն ունի դրա վրա: Դա 1990-ականների արյունալի բախման արդյունք է: Խաղաղության կարգավորման շուրջ դիվանագիտական ​​բանակցություններն ընթանում են տարիներ շարունակ, բայց առայժմ արդյունքի չեն հանգեցրել:

Ս․ Կարաբուլութ. «Ամեն ինչ ցույց է տալիս, որ Ադրբեջանը նոր ագրեսիան սկսել է Թուրքիայի խրախուսմամբ: Դա պետք է խստորեն դատապարտվի: Օգտագործվում են նաև արգելված զենքեր, ինչպիսիք են կասետային զինամթերքը, որի զոհ են դառնում խաղաղ բնակիչներ: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարևոր է, որ արտգործնախարար Բլոկը խոսի բոլոր երկրների հետ, հատկապես՝ Թուրքիայի, քանի որ այս երկիրը յուղ է ավելացնում կրակին և Սիրիայից վարձկաններ ուղարկում այդ տարածք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031