Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական միջկառավարական խորհրդի երեւանյան նիստ պատերազմական իրավիճակը չի քննարկվել

Հոկտեմբեր 09,2020 18:44

Այսօր Երեւանում առցանց մամուլի ասուլիսում Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան ամփոփեց ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների մասնակցությամբ Երեւանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները: Ըստ նրա, քննարկվել են անդրսահմանային առեւտրի, միության ներսում ինտեգրացիայի, ռազմավարական ուղղությունների, COVID-19 վարակի աճի պայմաններում միության ներսում անվտանգ ուղեւորափոխադրումներ կազմակերպելու եւ այլ հարցեր: Զարգացման ռազմավարական ուղղություններին վերաբերող 28 հարց արդեն հստակեցվել է: Մնում է եւս 5 կետ, որոնք քննարկվել են, բայց դեռ նախքան վերջնական որոշում կայացնելը էլի կքննարկվեն՝ զարգացման ինստիտուտներ, գազի շուկա միջազգային փաստաթուղթ եւ այլ հարցեր:

Մալկինան հուսով է, որ մինչեւ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը հարցերը հստակեցված կլինեն:

ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019 թվականներին առկա խոչընդոտների վերացման հարցում կա առաջընթաց: Եղած ցուցակից 6 խոչընդոտ արդեն վերացվել է: Իյա Մալկինան հայտարարեց, որ աշխատանքները հիմնականում արվել են, իսկ թե ինչ խոչընդոտներ են դեռ մնացել՝ չասաց:

Արցախյան այսօրվա պատերազմի հարցը չի քննարկվել: Բանախոսն ասաց, որ նիստի մասնակիցները մտահոգված են այս վիճակով, սակայն քննարկվել են երկրների միջեւ նախապես քննարկված եւ հաստատված օրակարգի հարցերը:

Ռուսաստանում, Ղազախստանում եւ ԵԱՏՄ այլ երկրներում հայկական համարանիշներով մեքենաների համար առաջացած խնդիրը բազմիցս է բարձրացվել:

Իյա Մալկինայի խոսքով, խնդրին անտարբեր չեն եւ արդեն նախադրյալներ են ստեղծվել, որ ԵԱՏՄ երկրները ազգային մակարդակներում հարցը լուծման միանման որոշումներ կայացվեն. «գնդակը հարցի կարգավորման պատասխանատու ազգային կառույցների կիսադաշտում է»:

ԵԱՏՄ-ում առանց սահմանների աշխատաշուկա ունենալու հարցում էլ առաջընթաց կա, պնդում է բանախոսը եւ հույս հայտնում, որ 2020 թվականի վերջին այս ոլորտի փորձնական ծրագիրն ավարտված կլինի:

Ռազմաարդյունաբերական ոլորտի համագործակցություն ԵԱՏՄ շրջանակներում չկա, երկրները երկկողմ ձեւաչափով են գործակցում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031