Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌԴ-ին, Ղազախստանին եւ ՀՀ-ին թույլ կտան հայկական համարներով ավտոմեքենաների ձեւակերպման հարցում լարվածությունը վերացնել

Հոկտեմբեր 09,2020 18:25

Այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո կմեկնարկի բաց նիստը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան լրագրողների հետ զրույցում ասել է, որ բարձր մակարդակի հանձնաժողովի նիստի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որը Ռուսաստանին, Ղազախստանին եւ Հայաստանին թույլ կտա վերացնել լարվածությունը հայկական համարներով ավտոմեքենաների ձեւակերպման հարցում:

«Ես ոչ մի դեպքում կասկածի տակ չեմ առնում գնորդների պարտաճանաչությունը, բայց միեւնույն ժամանակ չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Հանձնաժողովն Իր իրավասության տեսանկյունից արել է ամեն ինչ, որպեսզի իրավիճակը կարգավորող ազգային որոշումները շատ նման լինեն: Այսօր «գնդակն» այս խնդրի կարգավորման համար պատասխանատու ազգային մարմինների դաշտում է»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ խնդիրներ ծագեցին Հայաստան ներկրված եւ  Ղազախստանի քաղաքացիներին վաճառած ավտոմեքենաների հետ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031