Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում ենք գործնական քայլեր ձեռնարկել Ժնևյան կոնվենցիան և հումանիտար տարրական նորմերը խախտող Ադրբեջանի դեմ. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Հոկտեմբեր 09,2020 17:57

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Արցախում կրկին լրագրողներ են վիրավորվել՝ ռուսաստանյան «Сегодня.ру» կայքի գլխավոր խմբագիր Յուրի Կոտենոկը և «Офицеры России» կայքի ու «Красная звезда» թերթի թղթակից Լևոն Արզանովը։ Ինչպես և նախորդ օրերին, երբ դարձյալ վիրավորվել էին պատերազմը լուսաբանող լրագրողներ, այս անգամ ևս դեպքը տեղի է ունեցել խաղաղ բնակավայրում՝ Շուշի քաղաքում։

Լրագրողները նկարահանում էին Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա Ադրբեջանի կողմից առաջին հրթիռակոծման հետևանքները, երբ վրա է հասել երկրորդ նպատակաուղղված հարվածը, որից էլ Լևոն Արզանովը և Յուրի Կոտենոկը ծանր վիրավորում են ստացել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկներին հաջողվել է փրկել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Յուրի Կոտենոկի կյանքը, իսկ Լևոն Արզանովի վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։

Ավելորդ չէ նշել, որ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին գտնվում է այլ շինություններից մեծ հեռավորության վրա և հրթիռակոծվել է գերճշգրիտ զինատեսակից։ Ընդ որում՝ լրագրողները վիրավորվել են ուղիղ հեռարձակում իրականացնելու պահին: Այս փաստերը հերքում են ադրբեջանական կողմի պնդումները, որ խաղաղ քաղաքացիական օբյեկտները և լրագրողները հատուկ չեն թիրախավորվում:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս․

վերահաստատում ենք միջազգային հանրությանն ուղղված մեր կոչը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում խաղաղ բնակչության, ինչպես նաև մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգությունները,

պահանջում ենք գործնական քայլեր ձեռնարկել Ժնևյան կոնվենցիան և հումանիտար տարրական նորմերը կոպտորեն խախտող Ադրբեջանի դեմ՝ պատժամիջոցներ կիրառելով այդ երկրի իշխանությունների մարդատյաց գործողությունների համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031