Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան․ Սա այն դեպքը չէ, երբ լրատվամիջոցին պետք է ֆինանսական մեխանիզմներով պատժել

Հոկտեմբեր 09,2020 17:40

Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում են ընդգրկված ռազմական դրության իրավական ռեժիմի եւ ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված միջոցառումների եւ սահմանափակումների խախտման համար քրեական եւ վարչական պատասխանատվության միջոցներ նախատեսող օրենքների նախագծեր։

Մասնավորապես, նախագծերի փաթեթով ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար լրատվամիջոցների կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար՝ նախատեսեվում է 700.000-ից մինչեւ 1 մլն ՀՀ դրամ տուգանք։

Aravot.am-ը այս առնչությամբ զրուցեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:

«Ես կարծում եմ, որ այդ կարգի որոշման համար շատ լուրջ պատճառներ էին պետք։ Եվ կկարողանանք դրանք գնահատել, թե որքանով են իրավաչափ և համաչափ, երբ հասկանանք, թե ի՞նչ է թաքնված դրա հետևում։ Առայժմ մենք կարող ենք կռահել, բայց քանի որ պաշտոնապես պատճառների մասին և հիմքերի մասին ընդհանրապես չի խոսվում, այսօր դժվար է գնահատական տալ՝ որքանով էր ժամանակին և իրավաչափ ու համաչափ այդ որոշումը»,- ասաց նա։

Բորիս Նավասարդյանը կարծում է, որ ֆինանսական տույժեր նշանակելը նպատակահարմար չէ։ Նա համարում է, որ փողով հաշվարկվող խախտում չպետք է լինի. «Պետք է լինեն զգուշացումներ, հերքման պահանջներ, եթե շարունակում է լրատվամիջոցը կամ օգտատերը նույն կերպ աշխատել՝ ուղղակի կասեցնել բոլոր հնարավոր միջոցներով նրա գործունեությունը։ Սա ռազմական իրավիճակին հարիր միջոց կլիներ։ Սա այն դեպքը չէ, երբ լրատվամիջոցին պետք է ֆինանսական մեխանիզմներով պատժել։ Սա ո՛չ վիրավորանք է, ո՛չ զրպարտություն, ո՛չ նույնիսկ համավարակի տարածման հետ կապված սխալ գործողություն։ Սա անվտանգության հետ կապված հարց է, և այստեղ ֆինանսական մեխանիզմները չպիտի աշխատեն»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031