ԵՄ 27 անդամ երկրների արտգործնախարարները, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում կայանալիք հանդիպման արդյունքները, հոկտեմբերի 12-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծես թե Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում: Մենք կանդրադառնանք հանդիպման արդյունքներին և երկուշաբթի օրը կքննարկենք, թե ինչպես ԵՄ-ն կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը», – ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ