Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի որդին Արցախում ռազմական գործողություններին մասնակցելիս վիրավորվել է: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։
Մեժլումյանը նշեց, որ Օհանյանի որդին այս պահին գտնվում է Արցախի հոսպիտալներից մեկում: