Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նախկինում հող էին հանձնում, էդ ինչո՞ւ Ալիեւը 2016-ին պատերազմ սկսեց. Էդուարդ Շարմազանով

Հոկտեմբեր 09,2020 16:32

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետականը շատ պարզ ու հստակ հայտարարել է, որ պատերազմի պայմաններում սառեցնում է ներքաղաքական օրակարգը եւ իր ներուժով սատար է կանգնում մեր բանակին, Հայաստանին ու Արցախին։

Մինչդեռ, անտեսելով այս ամենը, այսօր ԱԺ միջանցքներում իշխանության ներկայացուցիչը հղումներ է անում Ալիեւին, թե նախկին իշխանությունը հարմար բանակցող էր ու պատրաստ էր հողերը հանձնել։

Եթե Ալիեւի ասածներն այդքան հիմք են, բա թող հարցնեն՝ եթե հանձնում էին հողերը, էդ ինչո՞ւ ինքը չվերցրեց։ Ավելին, նույն Ալիեւն էր 2016-ի հոկտեմբերին ասում, որ բանակցությունների դռների հետեւում իրեն ճնշում էին՝ ճանաչել Արցախի անկախությունը։

Եթե նախկինում հող էին հանձնում, էդ ինչո՞ւ Ալիեւը 2016-ին պատերազմ սկսեց։

Այո, անկախ ամեն ինչից ցանկացած պատերազմի լուծում ավարտվում է բանակցություններով, իսկ արդյունավետ բանակցելու համար անհրաժեշտ են խելք եւ գիտելիքներ։

Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031