«Պետք է փոխադարձ ապրանքաշրջանառություն լինի, բայց պետք է նկատի ունենալ, որ այդ ապրանքները քիչ են, պետք է մոբիլիզացնել ֆինանսական բոլոր միջոցներն ու ռեսուրսները, որպեսզի դրանք մրցունակ լինեն ԵԱՏՄ ներքին շուկայում եւ նաեւ արտահանման համար»,-այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի փակ նիստից հետո կազմակերպված ասուլիսում ասաց ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Հիշեցնենք, որ այս պահին էլ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքում տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը:
Միխայիլ Մյասնիկովիչի խոսքով, ԵԱՏՄ երկրների ներքին առեւտրաշրջանառությունը կազմում է տարեկան 55-60 միլիարդ դոլար, մինչդեռ երրորդ երկրների հետ՝ տարեկան 750-800 միլիարդ դոլար:
«Դա խոսում է այն մասին, որ այլ երկրների շուկաները ավելի գրավիչ են մեր ապրանք արտադրողների համար: Պետք է մոբիլիզացնել ֆինանսական եւ այլ ռեսուրսներ, որպեսզի ստեղծենք նոր ձեռնարկություններ՝ ինչպես ներքին տնտեսությունների, այնպես էլ Եվրասիական կորպորացիաների համար: Խորհուրդը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի աջակցի բոլոր այդ գործընթացներին: Ի աջակցություն արտահանողներին ընդունված այսօրվա որոշումը նույնպես այդ կարեւոր գործի շրջանակում էր»,-ասաց ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:
Կարդացեք նաև
Նա նաեւ նշեց, որ ոչ միայն գործնական կապերը պետք է ակտիվացնել, այլեւ այնպիսի հարցերը, որոնք կապված են մարդկանց անվտանգության հետ: Ըստ նրա, փակ նիստի ընթացքում Ռուսաստանի գլխավոր համաճարակաբանը կարեւոր զեկույց է հրապարակել, որտեղ ներառված են նաեւ վերականգնվող ուղեւորափոխադրումների անվտանգ հաղորդակցությունը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ