Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձյուդոն պատրաստվում է վերադառնալ տատամի

Հոկտեմբեր 09,2020 15:31

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է, որ տեւական դադարից հետո վերսկսվում են «Մեծ սաղավարտի» մրցաշարերը, որոնցում խաղարկվելու են օլիմպիական վարկանիշային միավորներ:

Առաջին փուլի մրցավայր ընտրված է Բուդապեշտը, որը նախնական տվյալներով՝ մարզիկներին կհյուրընկալի հոկտեմբերի 23-25-ին: Սակայն մարզաձեւի միջազգային ֆեդերացիան չի բացառում, որ օրացույցում, կապված COVID 19-ի համավարակային պայմանների հետ, կարող են փոփոխություններ մտցվել:

IJF-ի նախագահ Մարիուս Վիզերը նշել է, որ մրցումները կանցկացվեն առանց հանդիսականների՝ համավարակի տարածման դեմ անվտանգության բոլոր կանոնների պահպանելով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031