Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը՝ դավաճանների ու ադրբեջանական զոմբիների մասին

Հոկտեմբեր 09,2020 15:15

Այսօր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից ճշտեցինք՝ ապատեղեկատվությո՞ւն է այն, որ Նիկոլ Փաշինյանը խոսեց դավաճանների մասին, այնուհետեւ ռուսական կողմի հորդորով ԱԱԾ պետը պաշտոնանկ արվեց՝ նա պատասխանեց. «ՀՀ-ում իշխանությունն ինքն է որոշում իր բարձրաստիճան, մասնավորապես ուժային պաշտոնյաների հարցը: Այդ խնդիրների հետ կապված լուրերը նույնպես ամենամեղմ բառով ասած՝ ստոր սուտ են»:

Ինչ վերաբերում է դավաճաններին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Վստահեցնում եմ, շատ շուտով կիմանանք հստակ անուններ ու շատ հստակ գործողություններ կտեսնենք եւ բավականին մեծ ինֆորմացիա կլինի դաշտում: Դրանից զատ մեր քաղաքացիները հոյակապ գիտեն ում մասին է խոսքը, ինչի մասին է խոսքը, ով է փորձում նեղ քաղաքական շահերն այս պատերազմի շնորհիվ տաքացնել եւ առաջ տանել»:

Խոսելով մարտական գործողությունների մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ հիմա ռոբոտների պատերազմի է սա վերածվել ու պետք է փոխել մեր տրամաբանությունը այս առումով. «Այն հաջողությունը, որ մենք ունեցել ենք, դա նրանից է, որ այս երկու տարվա ընթացքում ռազմարդյունաբերության առումով, դրոնների արտադրման առումով առաջ ենք գնացել: Դա մեզ բավականին օգուտ է տվել այս գործողությունների ժամանակ՝ տոտալ բլոկադայի պայմաններում: Դու կարողանում ես արագ դիմակայել այդքան մեծ քանակությամբ զորքին: Կա՞ մարդ, որը կարող է ասի, որ գրոհայիններին, տեռորիստներին, Թուրքիայի, Պակիստանի, Աֆղանստանի միասնական ռազմական դիրքորոշմանը մեր պուճուր ազգի միասնական դիմադրելը հաղթանակ չի: Շփման գիծը ինչ-որ ժամանակահատվածի ընթացքում ադրբեջանական զորքերը հաճախ սկզբնական մասում մարտավարություն ունեին, ֆիլմերի մեջ տեսել եք՝ զոմբիները գալիս են, դու իրենց ոչնչացնում ես, բայց քանակի հաշվին ինչ-որ մաս են վերցնում, հետո իրենց հետ ենք շպրտում: Մարտավարություն է եղել, որ մենք բացել ենք, իրենց ներսում հավաքել ենք, հետո ոչնչացրել: Շփման գիծը զիգզագաձեւ օրվա ընթացքում 2-3 անգամ փոխվել է: Տպավորություն ունենք, որ ներքին պրոպագանդայի համար, Ալիեւի համար պահ է եղել, որ ուղղակի իրանց առաջ են գցել՝ մի լուսանկարի համար, որպեսզի Ալիեւը կամ իր խորհրդականը կարողանան լուսանկար հրապարակել, ասեն՝ մենք այստեղ ենք: Մենք գնացել տեսել ենք, որ այդտեղ իրոք մարդ չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031