Լրահոս
Օրվա լրահոսը

Զորակոչվածների եւ կամավորագրվածների աշխատատեղն ու աշխատանքային ստաժը կպահպանվեն

Հոկտեմբեր 09,2020 15:07

Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվեց «Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների մասին» օրինագիծը, որը պայմանավորված է ռազմական դրության իրավիճակով:

Ինչպես զեկուցեց օրինագծի հեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ գործող աշխատանքային օրենսգրքում պահեստազորային կամ զորահավաքային զինծառայության դեպքերի առնչությամբ կարգավորումները բացակայում են, եւ գործատուն չունի ձեւակերպումներ, թե ինչպես է պետք վարվել աշխատանքային հարաբերություններում: «Այս օրինագծով սահմանվում է, որ զինվորական ծառայության բոլոր տեսակների դեպքում գործատուի համար մի շարք  պարտավորություններ են ամրագրվում: Մասնավորապես, զորակոչի միջոցով զինծառայության մեկնած անձի աշխատատեղը պահպանվում է, աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականություններ կատարելուց, իսկ վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կողմերի համաձայնությամբ: Աշխատողի զորակոչման դեպքում գործատուն պարտավոր է նաեւ աշխատանքային ստաժը պահպանել»,-տեղեկացրեց հեղինակը:

Հերիքնազ Տիգրանյանը հիշեցրեց, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքով արդեն իսկ ամրագրված է, որ զորավարժանքների մասնակցողները պահպանում են աշխատատեղը, սակայն օրենսդրական կարգավորումից դուրս էր մնացել զորահավաքային եւ կամավոր հիմունքներով ծառայողների հարցը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031