Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա նշանակում է, որ նախորդ իշխանությունները չեն բացառել տարածքների վերադարձը եւ դա շատ հարմար է եղել Ալիեւին». Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 09,2020 14:59

«Սա նշանակում է, որ նախորդ իշխանությունները չեն բացառել տարածքների վերադարձը եւ դա շատ հարմար է եղել Ալիեւին»,- այսօր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում Ալիեւի այն դիտարկմանը, որ նախորդ իշխանությունների հետ ահագին առաջընթաց ունեին բանակցություններում ու քննարկում էին տարածքային ամբողջականության հարցը, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ ձեւական հանդիպումներ են եղել:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «Հայ ժողովուրդը պետք է միայն ուրախ լինի, որ Ալիեւի համար Փաշինյանը հարմար բանակցող չէ, որովհետեւ Փաշինյանը ներկայացրել ու ներկայացնելու է միայն հայ ժողովրդի շահերը եւ հայ ժողովրդի հարմարավետությունը»:

Ի՞նչ սպասել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ ՌԴ մեկնելուց ու հանդիպումից՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Նախ, սա հումանիտար առաջարկ է, որը եղել է ՌԴ-ի կողմից: Երկրորդ արձանագրումը, որը շատ կարեւոր է՝ մենք այսօր գտնվում ենք պատերազմի մեջ թուրք-ադրբեջանական զինված ուժերի ու քաղաքական ուժերի դեմ: Ի՞նչ սպասել, մշտապես պետք է հույս ունենանք, որ լավագույն տարբերակով արդյունք կունենանք, դրա համար օրուգիշեր ամեն ինչ արվում է»:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ստահոդ լուրեր են տարածվում ՌԴ-ի հետ կապված, այսօր մենք ունենք գերազանց հարաբերություններ ՌԴ-ի հետ ու դա ակնհայտ է:

Երբ ճշտեցին՝ ՌԴ-ում հանդիպումը կարո՞ղ է ստիպել հետքայլ անել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ի՞նչ հետքայլի մասին է խոսքը, մենք մեր տան մեջ չենք կարող հետքայլ անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031