Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա խայտառակություն է». Անդրանիկ Քոչարյանը՝ Դանիել Իոաննիսյանի գրառման մասին

Հոկտեմբեր 09,2020 14:13

«Հասարակությունը մեծամասամբ կիսում է ռազմական դրության ռեժիմի դժվարությունները, բայց, պարոն Գորգիսյան, ամեն ճիշտ բան չէ, որ պետք է պատերազմի պայմաններում հնչեցնել»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» քննադատությանը՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է սեպտեմբերի 27-ից կառավարության որոշմամբ հաստատված ռազմական դրության սահմանափակումների խախտման եւ միջոցառումների չկատարման համար վարչական եւ քրեական պատասխանատվություն սահմանող օրենսդրական փաթեթը, որը պատասխանատվություն է սահմանում, այդ թվում կեղծ տեղեկատվության տարածման համար:

«Առավոտյան Բաբկեն Թունյանն ինձ զանգեց ու ասաց, որ շատ հարգված գործընկերն այսպիսի գրառում է արել: Դա խայտառակություն է: Դա շատ նման էր Հրանտ Բագրատյանի եւ մյուսների այն տեսակետներին, որ Ալիեւի տեղը լինեի՝ հիմա կհարձակվեի Հայաստանի վրա…շատ արդարացիորեն շատերն ասում են՝ Բագրատյան, ասածիդ պատասխանատվության տակից դուրս գալո՞ւ ես»,-հարցադրում արեց Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացինեի միավորում» հ/կ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրառում էր արել զրահաբաճկոնների առնչությամբ, որին արձագանքել էր «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Անդրանիկ Քոչարյանը շարունակեց. «Վերջին հաշվով, հակառակորդն օգտագործում է բոլոր հնարքները եւ գտնում ներքին թշնամիներ: Գործակալ կոչվածը հիվանդ մարդ է, եւ իրենք ունեն իրենց գործակալները»:

Անդրանիկ Քոչարյանը շեշտեց՝ չի ուզում բոլորին դիտարկել գործակալ լինելու տրամաբանության մեջ, բայց կան մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով հնչեցնում են տեսակետներ, որոնք վնասում են հաղթանակի վերջնական կերտման գործին. «Հիշեք, թե 90-ականներին ինչ էր գրում ընդդիմադիր մամուլը: Շատերդ երեւի չեք կարդացել, Աղազարյանը երեւի կհիշի: Երբ Վազգենը հրաժարական տվեց, ժամանակ ունեցավ այդ ամբողջը կարդալու: Մի օր ասեց՝ դու կարդացե՞լ ես, թե Արծվաշենից հետո էս ինչ են անում: Անկումային տրամադրությունները սերմանվում էին զանգվածաբար, դրա համար շատերը փախնում էին, շատերը՝ երեխան դեռ չծնված էին փախցնում: Այսօր այդ խնդիրը չկա, այսօր միասնականություն է կերտվում նաեւ այս դահլիճում»:

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ որոշներն այսօր ԱՄՆ-ում նստած՝ իրենց հրապարակումներով անկումային տրամադրություններ են ստեղծում, եւ խարդավանքներն այսօր շարունակվում են նաեւ լրատվամիջոցներից կողմից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031