Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողջ մամուլը ողողված է ապատեղեկատվությամբ, ստահոդ լուրերով». Արփի Դավոյան

Հոկտեմբեր 09,2020 13:44

«Պատերազմի առաջին օրից մինչեւ այսօր ողջ մամուլը ողողված է ապատեղեկատվությամբ, ստահոդ լուրերով, ռազմաճակատից լուրերով, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ականատեսների պատմածներով, սարսափելի պատմություններով, որոնք ազդում են բոլոր քաղաքացիների բարոյահոգեբանական վիճակի վրա, իսկ դուք խոսում եք, թե որ տուգանքն է համաչափ, որը՝ ոչ»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր դիմելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին, որոնք քննադատել էին կառավարության բերած փաթեթը, ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է սեպտեմբերի 27-ից կառավարության որոշմամբ հաստատված ռազմական դրության սահմանափակումների խախտման եւ միջոցառումների չկատարման համար վարչական եւ քրեական պատասխանատվություն սահմանող օրենսդրական փաթեթը, որը պատասխանատվություն է սահմանում, այդ թվում կեղծ տեղեկատվության տարածման համար:

«Բոլորս լավ գիտենք, թե որ լրատվականներն ինչպիսի գործունեություն են ծավալում այս ընթացքում, ինչպիսի քայքայիչ գործունեություն են տարածում: Մեզ բողոքում են բազմաթիվ քաղաքացիներ՝ ասելով, որ այդ մարդիկ ազդում են ամեն ինչի վրա, խաթարում իրավիճակը, խաղաղությունը թիկունքում: Սա տեղեկատվական պատերազմ է, եւ մենք խստագույն միջոցներ պետք է կիրառենք: Եթե օրինագծում շտկումների կարիք կա, մինչեւ երկրորդ ընթերցումը կանենք, բայց ասել, թե այն խաթարում է հանրային համերաշխությունը, ոչ, չի խաթարում եւ դրա մասին չէ: Իրերն իրենց անուններով կոչեք: Այս օրինագիծը կարգավորելու է իրավիճակը»,-համոզմունք հայտնեց Արփի Դավոյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031