Արդարադատության նախարարի պաշտոնանկության մասին լուրեր են շրջանառվում մամուլում առ այն, որ ԱԱԾ պետին պաշտոնանկ անելուց հետո ռուսական կողմի հորդորով պետք է պաշտոնանկ արվեն «սորոսական» բարձրաստիճան պաշտոնյաները ու հաջորդը Բադասյանն է:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հարցին ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանն ասաց. «Այդ արտահայտության հետ կապված այն ուժերը, որոնք ստեղծեցին այդ միֆը, նախ, չեմ ուզում իմ ասածը որեւէ ՀԿ իր հասցեին քննադատություն ընդունի, այսինքն, եթե ես հիմա ասեմ՝ «սորոսականը իրանց ո՞վ ա», խնդրում եմ դա չընկալել, որ այդ ՀԿ-ին եմ վիրավորում կամ այդ ՀԿ աշխատակիցներին: Բոլոր այդ տականքներին, որոնք այդ տեղեկությունները տարածել են ու մի հատ փաստ չեն հրապարակել, որ ես որեւէ ՀԿ-ի հետ կապ եմ ունեցել կամ դրամաշնորհ եմ ստացել կամ դրամաշնորհ ստացածի հետ եմ որեւէ կապ ունեցել, այսինքն, եթե մի փաստ չկարողացան այս ընթացքում հրապարակել եւ ստեղծեցին այն միֆը, որը նաեւ օտարերկրյա ԶԼՄ-ները վերցրեցին ու սկսեցին շարունակել, հենց այդ մարդիկ, կարծում եմ, հասարակությանը շատ լուրջ պատասխան տալու խնդիր են ունենալու, որովհետեւ իրենց ստեղծած միֆը օգտագործեցին թշնամական ուժեր, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահը»:
Երբ ճշտեցին՝ այսինքն, ռուսական կողմից պահանջ չկա՞ Բադասյանը պատասխանեց, որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, մեր բարեկամը. «Խնդրում եմ այդ սադրանքներին չտրվել: Իմ պաշտոնանկության մասին լուրերն էլ բնականաբար հերյուրանքներ են»:
Դիտարկմանը՝ գաղտնիք չէ, որ ՌԴ-ն միշտ էլ ցանկացել է այստեղ որոշ կառույցներում իր ցանկալի մարդկանց ունենալ՝ Ռուստամ Բադասյանն արձագանքեց. «Դուք որտեղից եք այդ տեղեկություններն ասում: Դա խայծ է՝ գցված այն ուժերի կողմից, ովքեր ուզում են համապատասխան մթնոլորտ ստանալ ու ասում եմ՝ անպատասխանատու մարդկանց հետ գործ ունեք»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ