Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Օհանջանյան. «Արցախի ներկայացուցիչը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, որը պետք է որոշի մեր ժողովրդի ճակատագիրը»

Հոկտեմբեր 09,2020 13:16

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը։

-Պարոն Օհանջանյան, անդրադառնանք ստեղծված իրավիճակի դիվանագիտական ասպեկտին։ ՌԴ նախագահ Պուտինը կոչ է անում Արցախում հրադադար հաստատել զոհերի աճյունների փոխանակման համար, նաև Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ են հրավիրվել Ռուսաստան։ Ձեր կարծիքով չպե՞տք է արդյոք հայկական կողմը պնդի, որ հանդիպմանը ներկա լինի նաև Արցախի ԱԳ նախարարը։

–Իհարկե լավ կլիներ, որ հանդիպմանը ներկա լիներ նաև Արցախի արտաքին գործերի նախարարը։ Բայց տվյալ պահին առավել կարևոր է կանգնեցնել պատերազմական գործողությունները և կողմերին հնարավորություն տալ լուծել մի քանի հումանիտար հարցեր, որոնց թվում է նաև դիակների հավաքումը, որոնք սփռված են պատերազմական գործողությունների ողջ երկայնքով։ Այդ պատճառով պետք է պարզապես ողջունել ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությունը։ Ինչ վերաբերում է առաջիկա բանակցություններին, ապա անխոս Արցախի ներկայացուցիչը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, որը պետք է որոշի մեր ժողովրդի ճակատագիրը։

-Ի՞նչ նախապայմաններ պետք է առաջ քաշի հայկական կողմը։

-Երաշխավորեն ստանալ՝ չվերսկսել ռազմական գործողությունները մարդասիրական ակտի ընթացքում և ստանալ ադրբեջանական կողմի համաձայնությունը` հրաժարվել Արցախի խաղաղ քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումից: Միայն այդ դեպքում կարող ենք հույս ունենալ, որ բանակցությունները կարող են օգտակար լիներ։

Մարիամ Գրիգորյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031