Մոսկվայում այսօր կընթանան Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների խորհրդակցությունները, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լրագրողի հարցին, թե հնարավոր է արդյոք՝ Բաքվի ու Երևանի խորհրդակցություններն ընթանան այսօր, նա պատասխանել է՝ այո։
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հերթին հաստատել է, որ նախարար Ջեյհուն Բայրամովը ուրբաթ կմեկնի Մոսկվա` Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները:
Կարդացեք նաև
Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ