Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ռմբակոծելն ահաբեկչություն է քաղաքակրթության դեմ. Զարուհի Փոստանջյանի կոչը՝ ուղղված UNESCO-ի անդամ երկրներին

Հոկտեմբեր 09,2020 13:04

ՄԻ ԼՌԵՔ, ԳՈՐԾԵ՛Ք

 ՄԱԿ-ը և Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը (UNESCO) պարտավոր են ուշադրություն դարձնել և գործուն միջոցներ ձեռնարկել Արցախի մշակութային արժեքները պահպանելու հարցում:

Դուք չե՛ք կարող լինել անզոր:

Դուք չե՛ք կարող լռել:

Ձեր լռության պատճառով առնվազն 2014 թվականից մշակութային ժառանգության ոչնչացումն իրականացվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից Իրաքում և Սիրիայում: Ահաբեկիչները թալանեցին և ոչնչացրեցին պատմական արժեք ներկայացնող բազմաթիվ կրոնական և այլ շինություններ ու առարկաներ:

Դուք լռեցիք, երբ Էրդողանը Սուրբ Սոֆիան կրկին պղծեց:

Այժմ թուրք-ադրբեջանական համատեղ ցեղասպան ծրագրով ահաբեկիչ վարձկանները հարձակում են գործում ընդդեմ հայերի և հայ ազգի մշակութային ժառանգության:

Թուրքերը վաղուց են իրականացնում «մշակութային մաքրման» ցեղասպան ծրագիրը:

Ինչո՞ւ եք հապաղում: Բավակա՞ն չէ:

Սպասում եք, որ իսլամական ահաբեկիչ վարձկանները տեղափոխվեն Եվրոպայի սի՞րտը, թալանեն, ջարդեն ու անարգեն եվրոպական համամարդկային և մշակութային արժեքնե՞րը…

Հայերն այսօր կենաց-մահու կռիվ են մղում ոչ միայն թշնամու, այլ նաև նրա կողմից վարձված ահաբեկիչների դեմ:

Ձեր լռությունը հանցագործություն է: Ձեր լռությամբ դուք նպաստում եք ահաբեկիչ վարձկանների բարբարոսություններին: Ձեր լռությամբ դուք մասնակցում եք Թուրքիայի «մշակութային մաքրման» ցեղասպան ծրագրին:

Արցախի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ռմբակոծելն ահաբեկչություն է քաղաքակրթության դեմ:

Որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ինչպես նաև` UNESCO-ի անդամ երկրներ` դուք պարտավո՛ր եք հարկադրական գործողություններ ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ:

Մի՛ լռեք:

Լռությամբ` մասնակիցը մի՛ դարձեք ձեր աչքերի առջև կատարվող հանցագործության:

Գործե՛ք:

Զարուհի Փոստանջյան՝ Փաստաբան,
«Երկիր Ծիրանի»  կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031