Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այսօր իրապես կարող ենք խոսել Արցախի պաշտպանության բանակի կողմից հակաահաբեկչական պայքարի մասին». Սերոբ Անտինյան. «Փաստ»

Հոկտեմբեր 09,2020 11:22

Արցախի հակամարտությունը վառոդի տակառ է մեր տարածաշրջանում, որն ամեն պահի կարող է պայթել: Ստացվում է, որ սեպտեմբերի 27-ին այն պայթեց՝ Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմի տեսքով: Կառավարման փորձագետ, վերլուծաբան Սերոբ Անտինյանը նշում է՝ մեր երկրի քաղաքական ղեկավարությունը, դիվանագիտական խողովակները մշտապես խոսել են այն մասին, որ Արցախյան հակամարտության խնդիրը միայն Հայաստանին չի վերաբերում։ «Սա առավել գլոբալ խնդիր է և կապ ունի տարածաշրջանային անվտանգության հետ, և եթե հաշվի առնենք, թե աշխարհը որքան է փոքրացել, տարածաշրջանային անվտանգությունն ուղղակիորեն նաև գլոբալ անվտանգության խնդիրներին է առնչվում։

Թուրք-ադրբեջանական ռազմական այս ագրեսիան և դրան հաջորդած լայնածավալ պատերազմը եկան փաստելու, որ քանիցս ճիշտ էինք, և խնդիրն արդեն ընդգրկել է շատ ավելի լայն շրջանակներ, և այսօր իրապես կարող ենք խոսել Արցախի պաշտպանության բանակի կողմից հակաահաբեկչական պայքարի մասին։ Թուրքիայի ուղղակի մասնակցությամբ ու կազմակերպմամբ Սիրիայից, Լիբիայից այստեղ ուղարկված ահաբեկիչների փաստն արդեն արձանագրված է։ Աշխարհի շատ երկրներ պաշտոնական մակարդակով այս մասին խոսում են և արձանագրել են դա։

Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ տարածաշրջանում իրապես ընթանում է հակաահաբեկչական պայքար`այստեղ գործող միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ։ Արցախի պաշտպանության բանակն է տանում այդ պայքարը, և այս առումով միջազգային հանրությունն էլ, պետություններն էլ արդեն պետք է գիտակցեն, որ այս խնդիրը դուրս է եկել նեղ՝ երկու երկրների շրջանակից և ընդգրկել է ավելի լայն՝ տարածաշրջանային շրջանակ։ Արցախի նախագահը շատ թիրախային և ճշգրիտ այս իրավիճակը բնութագրեց իբրև հակաահաբեկչական գործողություններ և կոչ արեց միջազգային հանրությանը միավորել ջանքերը այս պայքարում և կազմել հակաահաբեկչական կոալիցիա:

Այնպես որ, այս խնդրի չլուծումը հղի է ավելի մեծ ահագնացումներով և դրա ավելի մեծ տարածումով, տարածաշրջանի ապակայունացմամբ, ահաբեկչական օջախի, յուրահատուկ «որջի» ստեղծմամբ, որը երկարատև հատվածում կարող է շատ մեծ խնդիրներ ստեղծել շատ երկրների համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անտինյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031