Մամուլում այսօր տեղեկատվություն տարածվեց, թե Արցախ գնալու ճանապարհին ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Լեւոն Երանոսյանը՝ այսպես կոչված «դավաճանների գործի» շրջանակում:
Aravot.am-ն ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գեւորգյանին խնդրեց մեկնաբանել տեղեկությունը: «ԱԱԾ-ն որեւէ առնչություն չունի ձեր նշած անձի ձերբակալության հետ»,-մեզ փոխանցեց Արթուր Գեւորգյանը:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր զինված ուժերում դավաճանների մասին եւ դիմել ԱԱԾ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ