Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր դուրս եկա Արաբկիրի ոստիկանությունից։ Կանչել էին զրուցելու ֆեյսբուքի ստատուսներիս մասին, ընթացքում պարզվեց, որ ոչ մի խնդրահարույց ստատուս չկա։
Զուտ իմ ու իմ ընկեր և փաստաբան Ռուբեն Մելիքյանի կյանքից մեկ ժամ կորավ պատերազմի թեժ ժամանակահատվածում։
Հարցրեցին նաև, թե ով ա Իլյուշը։
Մենք էլ մի քանի իսկապես վտանգավոր գրառում ցույց տվեցինք և խնդրեցինք զբաղվել։ Իսկ հիմա վերադառնանք մեր բուն աշխատանքին»։
Կարդացեք նաև