Ադրբեջանաթուրքական ագրեսիայի ողջ ընթացքում և ընդհանարապես հաճախ կարելի է լսել հարց՝ իսկ ի՞նչ է անում միջազգային հանրությունը, ինչո՞ւ չի օգնում մեզ, ինչո՞ւ չի բռնում հանցագործություն իրականացնող պետությունների ձեռքը: «Իսկ ի՞նչ է «միջազգային հանրություն» ասված անորոշ հասկացությունը. այն ուժային որոշակի հարաբերակցության ու միջազգային խաղի կանոնների շուրջ համաձայնության եկած պետությունների ամբողջություն է: Դա, իհարկե, չի նշանակում, թե այդ համայնքի անդամները չունեն իրենց՝ խիստ պրագմատիկ ու երբեմն համայնքում ընդունված խաղի կանոններին մրցակից, կամ հակասող շահեր: Ասում ենք՝ ինչո՞ւ միջազգային հանրությունը մեզ չի օգնում… Իսկ ինչո՞ւ այն մեզ առհասարակ պիտի օգնի: Մենք պետություն ենք մեր բանակով, մեր առկա ռեսուրսներով, մեր ինքնիշխանությամբ:
Եթե մենք մեզ չենք կարողանում պաշտպանել, մեր անվտանգությունը պատշաճ ապահովել, ապա ինչո՞ւ այլ պետություններ պետք է դա անեն. միջազգային հարաբերությունների համակարգում որևէ մեկը մյուսին պարտական չէ: Այստեղ աշխատում է շահի և ուժի սկզբունքը: Եվ եթե կարողանում ենք այդ շահի և ուժի սկզբունքի շուրջ դաշնակիցներ ձեռք բերել, ուրեմն հաջողում ենք, եթե ոչ, ուրեմն ձախողում ենք պետություն կառավարելու և ունենալու հեռանկարը: Մյուս կողմից՝ առնվազն պետք է հասկանալ, որ եթե մենք մեզ չենք կարողանում պաշտպանել, և այլ երկրներ են մեզ պաշտպանում, մենք նրանց առջև պարտավորություն ենք ստանձնում և ընկնում ենք քաղաքական վարկերի տակ»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։