Լրահոս
Օրվա լրահոսը

Չի բացառվում, որ փակվեն. Հայաստանում թուրքական ապրանք վաճառողներն անելանելի դրության մեջ են. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 09,2020 09:13

Հայաստանում թուրքական ծագման հագուստ, կոշիկ վաճառող առեւտրականները հայտնվել են անելանելի դրության մեջ: Ունեն պահեստավորած շատ հագուստ, կոշիկ, որոնք այս օրերին չեն կարողանում վաճառել: Բանն այն է, որ Հայաստանում արդեն մի քանի օր է՝ թուրքական արտադրության ապարանքները բոյկոտելու կոչեր են հնչում:

Ի դեպ, այս նպատակով նաեւ ստորագրահավաք է կազմակերպվել: Ավելին, կան սուպերմարկետներ ու խանութներ, որոնք դադարեցրել են թուրքական ապրանքների վաճառքը։ «Ժողովուրդ» օրաթերթը առեւտրականներից տեղեկացավ, որ իրենք զանգահարում են իրենց հաճախորդներին եւ զգուշացնում, որ հագուստի եւ կոշիկի գները էժանացրել են, անգամ առաջարկում են ապառիկ տարբերակով իրացնել ապրանքը:

Չի բացառվում, որ ապրանքն ամբողջությամբ վաճառելուց հետո այս խանութները փակվեն:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031