Վերջին 10 օրերին 5 անգամ Փաշինյանի հետ հեռախոսազրույց ունենալուց հետո Վլադիմիր Պուտինն առաջին անգամ Արցախի մասին խոսեց իր ծննդյան օրը։ ՌԴ նախագահն արձանագրեց, որ վճռական է տրամադրված պատերազմական գործողությունները կանգնեցնելու և կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցում։ Հայտարարվեց, որ Ռուսաստանն ունի կոնկրետ պարտավորություններ Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամի նկատմամբ, որոնք կատարել է, կատարում է և շարունակելու է կատարել։ ՌԴ-ն ընդգծեց նաև, որ Արցախի տարածքը ՀԱՊԿ պաշտպանության տիրույթում չէ։ Եվ ամենահետաքրքրականն այն էր, որ Պուտինը նշեց, որ հաճախ հեռախոսազրույց է ունենում Փաշինյանի հետ, և հայկական կողմը Ռուսաստանի պարտավորությունների նկատմամբ որևէ խնդիր չունի։ Այսինքն՝ ինչ հարաբերություններ էլ լինեն երկու երկրների ղեկավարների միջև, Ռուսաստանն իր բոլոր պարտավորությունները կատարում է։ Պուտինը հասկացրեց, որ շարունակելու է մնալ ՀՀ դաշնակիցը, կա հրապարակային հայտարարությունների տիրույթ և իրական քաղաքականություն։
ՌԴ առաջնորդի կողմից Արցախյան պատերազմի վերաբերյալ հայտարարությունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ սկսվում է բանակցային գործընթաց նախ Ժնևում, ապա նաև Մոսկվայում։ Ակնհայտ է, որ թերևս միակ երկիրը, որ հակամարտող կողմերին կարող է նստեցնել բանակցային սեղանի շուրջ, հենց Ռուսաստանն է։ Եվ Ռուսաստանը ամենայն հավանականությամբ ՀՀ ղեկավարության հետ որոշակի ճշգրտումներ անելուց, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելուց և արտաքին քաղաքական ճշգրտումներ կատարելուց հետո ուղղակիորեն անցավ իր գործին թե՛ քաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական, չի բացառվում նաև ռազմական ասպարեզներում, ինչի արդյունքները պետք է որ երևան։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում