«Արտակ Մովսիսյանն ապրեց ընդամենը 50 տարի, բայց ստեղծեց պատմագիտական այնպիսի հարուստ ժառանգություն, որը լույս սփռեց մեր պատմության դեռեւս չբացահայտված էջերին։ Նրա՝ որպես մարդու, քաղաքացու, հայի եւ պատմաբանի կերպարը կարելի է տեսնել միայն ամբողջության մեջ։
«Իր կյանքի ընթացքում Արտակ Մովսիսյանը կատարեց մի ամբողջ ինստիտուտի աշխատանք։ Շատ քիչ պատմաբաններ կարելի է գտնել, որոնք 50 տարվա ընթացքում հասցրել են անել այն, ինչ արեց Արտակ Մովսիսյանը»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովիկ Գրիգորյանը։
Փայլուն ուսանողից մինչեւ փայլուն դասախոս ճանապարհը տեւեց 8 տարի։ Կարճ ժամանակում նա ստեղծեց մեծ պատմագիտական ժառանգություն, որը հիմնականում չտրորված ճանապարհ էր։ Գրիգորյանի խոսքով, Արտակ Մովսիսյանի գլխավոր առավելությունը նրանում էր, որ ձեռնամուխ էր լինում այն ոլորտներին եւ այն խնդիրների ուսումնասիրությանը, որոնք մեր պատմագիտության մեջ բաց էին մնացել։
Արտակ Մովսիսյանը մեր հայոց պատմությանն ավելացրեց եւս 2000 տարի։ «Գաղտնիք չէ, որ խորհրդային շրջանում հայոց պատմությունը հաճախ սկսում էին մ․թ․ա․ 6-րդ դարից, անգամ Վանի թագավորությունը հայկական չէր համարվում, քարոզվում էր հայերի եկվորության գաղափարը։ Այն համակարգը, որ ինքը ստեղծեց եւ ցույց տվեց իր ուսումնասիրությունների ընթացքում, մեր պատմությունը տարել է մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի սկզբները։ Դա մենք պետք է պահենք եւ պաշտպանենք անկախ այն բանից, որ փորձում են կասկածի տակ դնել այդ ամենը»,- հավելեց նա»:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում