Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վնասվածքը լիովին հնարավոր է վերականգնել». վստահ է Շուշիի Ղազանչեցոց վանքն արդեն երկու անգամ վերականգնած վարպետը. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 09,2020 07:20

«Վնասվածքը լիովին հնարավոր է վերականգնել»,- աննկուն լավատեսությամբ զրույցը սկսեց Ամենափրկիչ վանքն արդեն երկու անգամ վերականգնած վարպետ Վոլոդյան:

«Սպասում եմ՝ այս հարցերը կարգավորվեն, գնամ, տեսնեմ ինչ դրության մեջ է»,- ասաց ու հիշեց, որ առաջին անգամ, երբ սկսել էր վանքի վերակառուցման աշխատանքները, այն սարսափելի վիճակում էր: «Դե թուրքն իր կերպարը չի փոխում, սուտլիկ սրիկաներն ամեն ստորության ընդունակ են»:

Իսկ այդ առաջին անգամը 1981 թվականն էր, երբ խորհրդային ղեկավարությունը որոշել էր միութենական բոլոր հանրապետություններում իրականացնել պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքներ, և հայ ճարտարապետներին հաջողվել էր այդ շարքում ընդգրկել նաև Շուշիի Ղազանչեցոցը: Ճարտարապետ-շինարար Վոլոդյա Բաբայանը Երևանից Արցախ էր տեղափոխվել, պատմական Արցախի մասին պատմող  բոլոր գրքերից ու աշխատությունների մեջ փնտրել Ղազանչեցոց եկեղեցուն վերաբերող հատվածներ, որ վերականգնելիս հաշվի առնի ամեն մանրուք:

Շուշիի Ղազանչեցոց վանքը միակն է աշխարհում, որ ունի քահանայի ընդհատակյա սենյակ: Սովորաբար պատարագիչ քահանան Պատարագից առաջ մեղքերի թողություն է խնդրում մեկ այլ քահանայից, և լսում այս խոսքերը. «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը»: Սակայն քանի որ Ամենափրկիչ եկեղեցին ուներ միայն մեկ քահանա, ճարտարապետները որոշել էին կառուցել մի ընդհատակյա սենյակ, որտեղ քահանան թողություն էր խնդրում՝ լսելով իր սեփական ձայնը: Հարցնում եմ Վարպետին՝ ըստ Ձեզ, եթե վնասվի այդ սենյակը, հնարավո՞ր է վերականգնել նույն ակուստիկ էֆեկտով. «Վնասված չի լինի,- վստահեցնում է,- այն չէր կարող վնասվել»:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Վոլոդյա Բաբայանի լուսանկարը՝ լրագրող Հասմիկ Բադալյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031