Ինչպես տեղեկանում ենք «Ռիա նովոստի» գործակալությունից՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները՝ գերիների եւ զոհերի մարմինները փոխանակելու նպատակով, հայտարարում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ադրբեջանի նապագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսային բանակցություններից հետո ՌԴ նախագահը հանդես է գալիս կոչով՝ դադարեցնել տարածքում ընթացող ղարաբաղյան հակամարտության մարտական գործողությունները՝ մարդասիական նկատառումներով՝ զոհերի մարմինների եւ գերիների փոխանակման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հոկտեմբերի 9-ին հրավիրել են Ռուսաստան՝ խորհրդակցություններ անցկացնելու համար: