Հարցին՝ մեզ մոտ եղած զոհերի դիակների իդենտիֆիկացում եղե՞լ է, եթե այո, ապա նրանցից քանի՞ տոկոսն է կազմում սիրիացի ահաբեկիչ, Միասնական տեղեկատվական կենտրոնի Գորիսի շտաբում տեղի ունեցած ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց.
«Իդենտիֆիկացիան բարդ գործընթաց է հատկապես նման ակտիվ մարտական գործողությունների ժամանակ, երբ կիրառվում են շատ մեծ խտության հրետանային միջոցներ, կրակային խոցման միջոցներ: Հաճախ ուղղակի սպանվածների մարմիններն ամբողջական չեն, բայց համապատասխան մարմինները իդենտիֆիկացնելը կավարտեն, կուսումնասիրեն ժամանակի ընթացքում և համապատասխան ամփոփիչ տեղեկություններ միանշանակ կտան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ