Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե խոսքը գնում է դավաճանության մասին, պարզապես տուն ճանապարհելն անթույլատրելի է. Նինա Կարապետյանց

Հոկտեմբեր 08,2020 23:15

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ առանձին կառույցների պաշտոնյաների հեռացման հարցում անհրաժեշտ է պատճառների մասին պաշտոնական տեղեկատվության տրամադրում:

«Որովհետեւ ռազմական դրության ընթացքում ԱԱԾ պետին հեռացնելը, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ոչինչ դավաճանությունների մասին չհայտարարեր, միեւնույնն է ասեկոսեներ ստեղծելու էր, դրա համար անհրաժեշտ էր հստակ նշել պատճառը: Պետք է մեկընդմիշտ բացառել ԱԱԾ կամ մեկ այլ ուժային կառույցի ղեկավարին ակնարկներով հեռացնելը, ակնարկները պետք է դադարեցնել, որովհետեւ հիմա ակնարկների ժամանակը չէ: Առհասարակ, չի կարելի հեռացնել ակնարկներով: Եթե խոսքը գնում է դավաճանության մասին, հստակ մոտեցում պետք է լինի, եթե նման կասկածներ կան, պարզապես տուն ճանապարհելն անթույլատրելի է, պետք է հարուցվեն քրեական գործեր»,- անդրադառնալով ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանի աշխատանքից ազատման լուրին՝ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտնած տեղեկությանը, թե սահմանին հողերը հանձնելու մասին կեղծ տեղեկություններ տարածողներ կան՝ Նինա Կարապետյանցը շարունակեց. «Այն որ Հայաստանի տարածքում բազմաթիվ դավաճաններ կան եւ հեղափոխությունից հետո անպատիժ մնացած պետական հանցագործներ, ոչ մեկ կասկած չունի, այ, որ նրանք մինչեւ պատերազմական գործողությունները, եւ ավելի քան վստահ եմ՝ պատերազմական գործողությունների ժամանակ շարունակում են կազմալուծող ու դավաճանական գործողությունները կասկած չունեմ, իսկ թե արդյոք կարիք կար, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեր այդ մասին, Փաշինյանը լայն լսարան ունի եւ տեղեկատվությունը մինչեւ առաջնագիծ հասցնելու անհրաժեշտություն կա, գուցե դա էր պատճառը, որ նման հայտարարություն արվեց:

Կարծում եմ՝ Փաշինյանն ու ՀՀ իշխանություններն ավելի շատ տեղեկատվություն ունեն, քան մեզանից յուրաքնաչյուրն ու այս պահին իրենց գործողությունները քննադատելը ճիշտ չէ: Ինքս բազմաթիվ հարցեր ունեմ, բայց հիմա դրանց ժամանակը չէ: Մեր պատմության տարիներին ամենաանհավանական թվացող բաներն ենք տեսել, պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, եթե բարձր մակարդակով նման հայտարարություն է արվել, ուրեմն նվազագույն հիմնավորվածություն ունի: Բավական է նայել՝ ինչ է կատարվում սոցիալական ցանցերում եւ պարզ կլինի՝ այդպիսի տրամադրություններն ու ապատեղեկատվությունը կարող են հասնել նաեւ սահման: Հիմա մոբիլիզացվելու ժամանակն է, ատամները մինչեւ վերջ պինդ սեղմած հաղթանակին հասնելու ժամանակն է, իսկ հաղթանակից հետո, այո, կան բազմաթիվ հարցեր, որոնք բոլորիս մոտ կան, բայց հիմա հաղթելու ժամանակն է, մնացած հարցերը՝ հետո»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031