Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե սիմետրիկ պատասխան ասելով՝ Դուք հասկանում եք հարված որևէ մշակութային կենտրոնի, իհարկե, ոչ, նման բան չի եղել, չի էլ լինի». Արծրուն Հովհաննիսյանը՝ Շուշիի ռմբակոծությանը սիմետրիկ պատասխան հակառակորդին հասցնելու հարցի առիթով

Հոկտեմբեր 08,2020 22:44

«Ինչպես տեսնում եք, դժվար է կանխատեսել և բացատրել: Եթե մի երկիրը կրակում է եկեղեցու վրա, դա աբսուրդ է»,-ռուսական Life.ru լրատվամիջոցի հարցին՝ ի՞նչ անել լրագրողների հետագա վիրավորումներից խուսափելու համար, Միասնական տեղեկատվական կենտրոնի Գորիսի շտաբում տեղի ունեցած ասուլիսում այսպես պատասխանեց  ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ սա առաջին դեպքը չէ ու, խոսելով Ադրբեջանի վարած քաղաքականության մասին, ասաց. «Իրենք շատ լավ գիտեն, որ այդտեղ աշխատում են արտասահմանցի լրագրողներ, իրենք չեն նայում ոչնչի, ուղղակի կրակում են առանց բացառության, որ խաղաղ բնակչություն է: Ինքներդ ձեր աչքերով եք տեսնում: Ստեփանակերտը և Շուշին մեծ քաղաքներ չեն. հայտնի է, թե ինչը որտեղ է: Կուզեի, որ այդ ամենը ֆիքսվեր և ողջ աշխարհն իմանար: Իսկ թե ինչ անել, որ հետագայում նման դեպքեր տեղի չունենան լրագրողների հետ, ուղղակի կարելի է  չգնալ, բայց ոնց հասկանում եմ, Դուք,  Ձեր գործընկերներն աշխատում եք, դա բնական է, քանի որ դա մարդկային է: Իսկ այնտեղ նույն վիճակը չէ, քանի որ մենք ի տարբերություն նրանց չենք կրակում խաղաղ բնակչության վրա, այնտեղ լրագրողներ չեն աշխատում, քանի որ արգելված է:  Եթե բացատրեք, ողջ աշխարհը կհասկանա՝ ով է սխալ, ով ճիշտ»:

Ռուսական մեկ այլ լրատվամիջոցի ներկայացուցչի հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ եք Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծությանը սիմետրիկ հարված հասցնել Ադրբեջանին, Արծրուն Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Եթե սիմետրիկ պատասխան ասելով՝ Դուք հասկանում եք հարված որևէ մշակութային կենտրոնի, իհարկե, ոչ, նման բան չի եղել, չի էլ լինի: Անցյալ պատերազմի ժամանակ նրանք 21 հազար արկ են կրակել գրադից Ստեփանակերտի վրա: Այդ արկերը հենց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում էին, որին այսօր հարված հասցվեց: Եկեղեցու բակում գրադ էր տեղադրված, և այն կրակում էր Ստեփանակերտի վրա: Մենք դարերով ապրում ենք այստեղ. գիտենք իրենց ձեռագիրը, իրենց մտածելակերպը և իրենց գործողությունները: Կուզեինք, որ աշխարհն էլ այդ մասին իմանար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031