Փարիզում Թուրքիայի դեսպանատան դիմաց ֆրանսահայերը բողոքի ցույց են սկսել: Նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանաթուրքական ագրեսիայի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պատճառով ընկածների հիշատակը: Ցույցի մասնակիցները վանկարկում էին «Միություն, պայքար, հաղթանակ», «Հայաստան», «Կանգ առ Ալիեւ», «Էրդողան ահաբեկիչ», «Ղարաբաղը մերն է», կրում՝ նման բովանդակությամբ հայերեն, անգլերեն ու ֆրանսերեն պաստառներ:
«Ամեն օր մտածում ենք ձեր մասին, դրանք հայկական հողեր են, մենք ձեզ սիրում ենք, Ֆրանսիայի եւ աշխարհի հայերը ձեզ հետ են, վերջապես Արցախը պետք է Հայաստանի մաս դառնա եւ այն ոչ ոք չկարողանա խլել»,- ասաց ցույցի մասնակիցներից մեկը:
«Մենք ձեզ հետ ենք, դուք բոլորդ առյուծներ եք»,-ասաց ցույցի մասնակից կանանցից մեկը: Ցույցի ժամանակ նաեւ կոչեր արվեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար նվիրաբերելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
«Իմ հայ եղբայրներին ուզում եմ ողջունել, սրտանց իրենց հետ ենք, իրենց հետ պայքարելու ենք մինչեւ վերջնական հաղթանակ, մյուս շաբաթ ֆրանսիացի պատգամավորների հետ Երեւան կգնանք՝ մեր զորակցությունը հայտնելու մեր եղբայրներին»,-ասաց ֆրանսիացի մի պատգամավոր:
Հաջորդ երեքշաբթի ժամը 6-ին մեկ այլ ցույց տեղի կունենա Ֆրանսիայի խորհրդարանի առջեւ, ցուցարարները պահանջելու են Արցախի անկախության ճանաչում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ցույցի նկարները՝ Սերժ Ավետիքյանի էջից: