Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պատերազմի ժամանակ, ցավոք, հերոսությունների կողքին երբեմն լինում են նաև դավաճանություններ». Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբեր 08,2020 21:40

«Այսօր առավոտվանից Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակվողական գործողությունները հյուսիսային և հարավային ուղղությամբ: Հարավային ուղղությամբ ավելի մեծ ուժերով և ավելի սաստիկ հարձակում են նախաձեռնել»,- Միասնական տեղեկատվական կենտրոնի Գորիսի շտաբում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հայկական զորքերը պատասխան կրակով հակառակորդին հետ է շպրտել դեպի ելման բնագծերը: Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ այս պահի դրությամբ համառ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ. «Այսօր և անցնող ողջ գիշերը, որին ականատես եմ եղել, հրթիռակոծվել է Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ: Այսօրվա հրթիռակոծության արդյունքում կան նաև վիրավոր լրագրողներ: Այսօր երկու անգամ, ինչը միանշանակ ապացուցում է գործողությունների դիտավորությունը, Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց վանքին, որի արդյունքում վանքը զգալի տուժել է, եղել են նաև քաղաքացիական անձինք, որոնց մասին կտեղեկացնի Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը»:

Ամփոփելով Ադրբեջանի ագրեսորների հարվածների պատճառով քաղաքացիական բնակչության վնասները՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Միայն Արցախում ընդհանուր առմամբ կա 93 վիրավոր, որից միայն 20-ը թեթև կամ միջին ծանրության, մյուսները ծանր, կա 20  զոհված՝ չհաշված ՀՀ տարածքում մեկ զոհը, վնասված 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք, 750 տարբեր տեսակի ենթակայության հանրային օբյեկտներ: Այս տվյալներում ամփոփված չեն երեկ գիշերվա ու այսօրվա ցուցանիշները»:

Հիշեցմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն և հարցին՝ որքանով է հաջողվել դա նրանց, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Դրանք տեղեկություններ են, որոնց ես չեմ տիրապետում: Եթե եղել է նման հայտարարություն, նշանակում է համապատասխան ծառայությունները, հակահետախուզությունը, մյուս ծառայություններն ունեն համապատասխան փաստարկներ, և կարևոր է, որ նման բան պլանավորողները բացահայտվել են»:

Մյուս հարցին՝ ունե՞ք տեղեկություններ, թե սահմանի այլ հատվածներում կան նման դեպքեր, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ոչինչ չեմ բացառում: Չեմ կարող ասել կոնկրետ որտեղ, ինչ դեպք է տեղի ունեցել: Հատուկ ծառայությունների զբաղվելու տիրույթն է: Մեր զինվորների քաջության քանակի մեջ կարող են սրանք չերևալ, բայց հատուկ ծառայությունները դրա համար են, որ ամեն նուրբ իրավիճակից էլ անգամ գտնեն նման դավաճանական կամ վնասարարական գործունեություն ծավալած մարդկանց»:

Հետաքրքրությանը՝ ինչի՞ հետևանք է սա, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Պատերազմի ժամանակ, ցավոք, հերոսությունների, իսկ մեր դեպքում մասսայական հերոսությունների կողքին երբեմն լինում են նաև դավաճանություններ: Ցավոք, պատերազմներում դրանք անխուսափելի բաներ են: Կարևորը, որ ռազմավարական կառավարման համակարգը կարողանում է իրավիճակին տիրապետել, վերհանել գտնել թերությունները ճշտել ու առաջ գնալ: Մեր պաշտպանունակությունը, ամրությունը կայուն է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031