Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն առաջարկել է պաշտոնական Երևանին և Բաքվին հանդիպել Վիեննայում և ուղիղ բանակցություններ անցկացնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում տալու համար:
«Շատ մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի շարունակվող էսկալացիայի կապակցությամբ: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ավստրիան կոչ է անում դադարեցնել պատերազմը և սատարում է բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- գրել է Կուրցը Թվիթերի իր միկրոբլոգում:
«Ես խաղաղ լուծման հույս եմ հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցում և վերահաստատել եմ իմ առաջարկը ընդունել կողմերի բանակցությունների հերթական փուլը: Ավստրիան միշտ եղել է խաղաղ երկխոսության վայր և կշարունակի խրախուսել ապաէսկալացիան և ուղիղ բանակցությունները»,- մեկ այլ գրառմամբ հայտարարել է Կուրցը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ