ՀԱՊԿ-ը կարծում է, որ Ադրբեջանը չի հարվածի Հայաստանին. Բաքուն Երևանի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Ես վստահ եմ, որ իրադարձությունների նման զարգացում չի լինի: Նախ` որովհետև Ադրբեջանի իշխանություններն ընդգծել են, որ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ իրենք չունեն: Եվ ոտնձգություն չեն կատարի նրա ինքնիշխանության նկատմամբ: Երկրորդ, այնտեղ բավարար չափով խոհեմություն ունեն և պատասխանատվություն սեփական ժողովրդի նկատմամբ»,- ասել է Զասը:
Նա նաև նշել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում օտարերկրացի զինյալների տեղակայումը մարտահրավեր է ոչ միայն հակամարտության մասնակիցների, այլև ողջ տարածաշրջանի համար:
«Ինձ համար հիմա դժվար է դատել հակամարտության գոտում զինյալների տեղակայման ծավալների վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ նման բան կա: Այնտեղ հայտնվում են զինյալներ, վարձկաններ: Իհարկե, դա օգտակար չէ: Դա որոշակի մարտահրավեր է ոչ միայն մասնակից կողմերի, այլև մյուսների համար»,- ասել է Զասը:
Կարդացեք նաև
Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ը չի դիտարկում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել օտարերկրյա զինյալների տեղակայման հարցում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ