«Փաստը, որ Ադրբեջանի տարածքում կան վարձկաններ և ահաբեկիչներ, ոչ ոք չի հերքում»,- «Հոդված 3»-ի կազմակերպած քննարկման ընթացքում ասաց ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը։
Նա նշեց, որ խնդիր կա ինդենտիֆիկացնելու ներգրավված բոլոր խմբերին․ «Մենք հիմնականում երկու խմբի անուն ենք լսում` Սուլթան Մուրադ և Համզա, որոնք սիրիական ազատ բանակի կազմում են»։
Հայկ Քոչարյանը նաև անդրադարձավ համացանցում տարածված տեսանյութին, որը կատարվել է Սիրիայի Աֆրին քաղաքում և քարոզիչը կոչ է անում կռվել Ադրբեջանի կողմից։ Նա ասաց, որ փորձում են ճշտել՝ արդյոք այդ տեսանյութը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ․ «Եթե պարզվի, որ նոր է արված և Արֆինում, սա փոխում է ռադիկալ գործընթացը, ունենում ենք փաստացի նյութ, որտեղ կոչ է արվում կռվել հենց Ադրբեջանում, որովհետև համեմատություն է տարվում Արևմուտքում և Արևելքում մեր դիրքերը ճնշվում են, Ադրբեջանում էլ է պետք գնալ ջիհադ անել։ Բայց սրան հակադարձ մենք ունենք այդ շրջանակներից մի ուրիշը, որը ընդհակառակը՝ ուրիշ բաներ է ասում, ասում է՝ մի գնացեք կռվելու Ադրբեջան, այլ եկեք կռվեք Սիրիայում»։
Ըստ նրա, պետք է ամեն ինչ փաստաթղթավորել և օգտագործել արաբական երկրներում հակաթուրքական տրամադրությունները․ «Բայց այստեղ կա Ադրբեջանի գործոնը, որը միանշանակորեն այդ երկրներում չի ընկալվում որպես Թուրքիայի խամաճիկ։ Ժամանակի հետ աշխատանք է պահանջում»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ