Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արման Եղոյան․ Արցախի հարցը դարձել է պատրվակ տարածաշրջանի վերաձևելու փորձեր կատարելու համար

Հոկտեմբեր 08,2020 20:45

«Մենք պետք է հասկանանք, որ այն արցախյան խնդիրը, որ մեզ ծանոթ էր 28 տարի, այլևս չկա»,- «Հոդված 3»-ի կազմակերպած քննարկման ընթացքում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Նա կարծում է, որ Արցախի հարցը դարձել է պատրվակ տարածաշրջանի վերաձևելու փորձեր կատարելու համար․ «Հետագայում ինչ բանակցություններ, որ լինեն, եթե իհարկե՛, լինեն որևէ բանակցություններ, այդ բանակցությունները լինելու են տարածաշրջանը վերաձևելու այս փորձի արդյունքների վերաբերյալ։ Այսինքն՝ տարածաշրջանը այլևս չի լինելու այնպիսին, ինչպիսին մենք իմացել ենք, ոչ թե սահմանների իմաստով, այլ պետություններից յուրաքանչյուրի ինքնիշխանության ծավալի իմաստով։ Այս պահին արդեն Ադրբեջանը չունի այն ինքնիշխանությունը, որն ուներ 10 օր առաջ, անկախ նրանից, թե ինչ ընթացք կունենան ռազմական գործողությունները, Ադրբեջանը արդեն զիջել է իր ինքնիշխանությունը։ Հարցն այն է, թե էլ ինչքա՞ն կզիջի և քանի՞ արտաքին խաղացողների կզիջի»։

Արման Եղոյանը համարում է, որ ինքնիշխանությունը պահպանելու հարցը կանգնած է նաև Հայաստանի առջև․ «Այսինքն՝ Հայաստանը հաղթանակից հետո, բնականաբար, ոչ միայն չի կորցնում իր ինքնիշխանությունը, այլ մի բան էլ ամրապնդում է այն։ Եվ պետք է ասեմ, որ Վրաստանն էլ այստեղ կարող է ունենալ խնդիրներ, եթե հանկարծ Թուրքիան, մեր հաղթանակից հետո, բնականաբար, չբավարարվի կամ չդադարեցնի իր ծավալապաշտական քաղաքականությունը»։

Արման Եղոյանի կարծիքով՝ հակամարտության լուծման ձևաչափերը նոր ստեղծված իրավիճակին վերաբերելի չեն․ «Ամբողջությամբ ուժերի վերադասավորվածությունը, ուժերի շահերը փոխվել են այս տարածաշրջանում, և ուժերի կազմն է փոխվել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031