«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի և Արցախի քույրեր և եղբայրներ,
Մինչև երեկ ես որոշակի հույս ունեի, որ Վերաքննիչ դատարանը բավարարելու է իմ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքները, և ես արդեն ազատության մեջ հնարավորություն եմ ունենալու խոսքս ձեզ ուղղելու, սակայն, ինչպես գիտեք, դատարանը մերժել է դրանք: Ինչևէ, իմ համար սա սպասելի էր: Ցավոք, այս անգամ ևս դատարանը չկարողացավ առաջնորդվել օրենքի տառով: Բայց հավատացե՛ք, որ այսօր իմ ազատության հարցն ինձ համար այլևս երկրորդական է:
Մենք պատերազմի մեջ ենք, ամեն օր զոհվում են մեր լավագույն տղաները: Սրտի մեծ կսկիծով ցավակցում եմ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած մեր բոլոր քաջորդիների հարազատներին ու ընտանիքներին: Նրանք իրենց կյանքի գնով են դիմակայել Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմին, հազարավոր զինվորներ էլ այսօր են շարունակում համառ մարտեր մղել: Իմ սիրտն այսօր կտոր-կտոր է լինում, որ չեմ կարող անձամբ գտնվել Արցախի, իմ հայրենիքի ու հայ զինվորի կողքին, լիարժեքորեն օգտագործել իմ հնարավորություններն ու միջազգային կապերը:
Կարդացեք նաև
Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի Հանրապետության բնական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ լիարժեք հարաբերությունները, որպես տարածաշրջանում անվտանգության կարևորագույն գործոնի: Հասկանալի է, որ այսօր մեր կռիվը ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի և միջազգային ահաբեկչության դեմ է:
Անհրաժեշտ է դիվանագիտական բոլոր խողովակներն օգտագործելով անհապաղ հասնել կրակի դադարեցմանը:
Ես հավատում եմ, որ պատերազմի այս մղձավանջն օր առաջ ավարտվելու է, բայց այսօր մեր բանակի, մեր զինվորների, կամավորականների թիկունքն ամուր պահելու սուրբ պարտականություն է մեր առջև դրված: Պատմությունը մեզ չի ների, եթե այս հարցում մենք թերանանք և սխալներ թույլ տանք: Հիշե՛ք, որ հայրենիքն այսօր ունի բոլորիս կարիքը…
Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, հայոց բանակին և զինվորներին…
https://www.facebook.com/GagikTsarukyan/posts/10159182936052845
Սա պետություն չի, այլ մի խումբ ցնորված ամբոխ, որ մեր ազգին ընդանրապես չի գոհացնում:Հիմնակա դերակատար ոչ թե Սերժ Սարգսյանի իշխանությանն է այլ ԼՏՊ-ի ծրագիրն է դեռ 1993 թ.-ից կսծ: Արդյունքում, քանի ԼՏՊ-ը չհանձնի Արցախի անվտանգության գոտու հողերը, նա չի կանգ առնի: Իրականոմ ինչ է տեղի ունեցել: 1996 թ. պրեզիդենտի ընտությունը 80% հաղթում է Վազգեն Մանուկյանն:ԼՏՊ-ը պատրաստվում էր շնորհավորել Վազգեն Մանուկյանին,բայց Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ զենքի սպառման տակ,ԼՏՊ-ը կարդում է Վազգեն Սարգսյանի նախօրոք գրած այտնի երկտողն…
Սա փայլուն հաղթանակ էր….. եվ ալն:
1999 թ. Հոկտեմբերի 27-ի դեպքի գլխավորողն եղել է ԼՏՊ-ը Սերժի օգնությամբ:Մարտ 1-ի եվ 2016 թ. Ապրիլյան քառօրյա դեպքերն նույնպես եղել է ԼՏՊ-ի ծրագիրն:
Բայց… Կոչ եմ անում մեր ժողովրդին, այսօր մենք ունենք միմիայն մի կարեվոր հարց, որի պատճառով կորցրեցինք 300 ավելի զինվոր եվ սպա: Պայքար «նենգ թշնամու» դեմ, իսկ վարչապետ Նիկոլին հանգիստ թողեք:
Արցախի ազատագրման 93-94 թթ.. նախկին հրամանատար՝Աղասի