Ռուսաստանցի երկրորդ լրագրողն, որը վիրավորում էր ստացել Շուշիում եւ այս պահին Ստեփանակերտում վիրահատվում է, Լևոն Արզանովն է, հայտնել է Արցախում աշխատող ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը՝ «Wargonzo»-ի Telegram ալիքով:
Նա «Ռուսաստանի սպաներ» տեղեկատվական պորտալի հատուկ թղթակից է, պահեստազորային փոխգնդապետ: Ռազմական հակամարտությունների մասնագիտացում ունի Չեչնիայում, Աբխազիայում, Մերձդնեստրում, Ուկրաինայում: Նա աշխատում է նաև «Ուժային բլոկ» տեղեկատվական պորտալում և Ռուսաստանի Դաշնության «Կրասնայա Զվեզդա» թերթում», – ասել է Պեգովը:
Հիշեցնենք, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա Ադրբեջանի զինված ուժերի հարվածների հետևանքով ծանր վիրավորվել է ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկը: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Արցախում բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: