Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Նավսարդյան․ Պետք է ասել՝ եթե դուք չեք ուզում ձմռանը սառչել, միջոցներ ձեռնարկենք բոլորիս թշնամի ահաբեկիչների դեմ

Հոկտեմբեր 08,2020 20:20

«Ինչպես բոլոր ուղղություններով, առաջին հերթին, իհարկե՛, ռազմական քաղաքականության առումով մեծ մոբիլիզացիա եղավ, ես կարծում եմ, որ շատ լավ մակարդակի է հասել հիմա այդ հիբրիդային պատերազմի դեմ մղող միջոցները, որին առաջին հերթին մասնակցում է արտաքին գործերի նախարարությունը»,- «Հոդված 3»-ի կազմակերպած քննարկման ընթացքում ասաց արտաքին գործերի փոխնախարար Արման Նավասարդյանը։

Ըստ նրա, կան ուղղություններ, որոնց վրա ճիշտ ուշադրություն է դարձվում․ «Առաջին հերթին, անշուշտ, ահաբեկչական խնդիրն է, որը կարծես թե բոլոր երկրների և բոլոր ժողովրդների զգացմունքների և շահերին է դիպչում, կոպիտ ասած։ Ըստ երևույթին, պետք է շարունակել տանել համապատասխան աշխատանք և պարզապես հասկացնել այն բանը, որ ստացվում է այնպես, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի կամ նորմալ դեմոկրատական կամ ընդհանրապես պետությունների՝ լինի դա ավտորիտար պետություն, առաքելությունը և գործառույթը Հայաստանն այսօր վերցնում է իր վրա։ Սա պետք է մենք կարողանանք ամենուրեք տարածել և հասկացնել, և նաև անարգանքի սյունին գամել նույն Ադրբեջանին, որը ստորագրել է ՄԱԿ-ի «Ահաբեկչության վերաբերյալ» կոնվենցիան։ Չգիտեմ՝ Թուրքիան ստորագրե՞լ է, թե՞ ոչ, բայց Թուրքիան հանդիսանում է այդ շարժման կնքահայրը»։

Արման Նավասարդյանը կարծում է, որ երկարատև աշխատանք է կատարվել, որը պետք է լիներ հայկական և ռուսական համապատասխան ծառայությունների ուշադրության կենտրոնում․ «Հիմա պետք է ամբողջ աշխատանքը տարվի այն ուղղությամբ, թե ինչ պետք է անել այս իրադրության մեջ, որովհետև սա այն հարցն է, որը անմիջականորեն, եթե որոշ հարցերի նկատմամբ Ռուսաստանը մի փոքր դանդաղ մոտեցում ունի, այստեղ նա խիստ շահագրգռված է»։

Նա կողմնակից է արմատական գործողությունների, քանի որ համարում է, որ դիվանագետների համար աշխատելու հնարավորություն չկա․ «Եվրոպայի վառելիքի 5 տոկոսը ապահովվում է այդ խողովակների միջոցով։ Եթե չեմ սխալվում, BP-ն է շահագործողը։ Ըստ որում, Մեծ Բրիտանիան միշտ ունեցել է Հայաստանի նկատմամբ չակերտների մեջ շատ բարի վերաբերմունք։ Հիմա, դիվանագիտական խողովակներով նրանց պետք է ասել՝ «այ ընկերներ, եթե դուք չեք ուզում ձմռանը սառչել, եկեք տեր կանգնեք ձեր նավթամուղին և միջոցներ ձեռնարկենք ձեր և բոլորիս թշնամի ահաբեկիչների դեմ, հակառակ դեպքում՝ մենք կպայթեցնենք, և դուք ձմեռը կսառեք»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031