Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նույնիսկ արցախյան իրադարձությունները չլինեին, միեւնույն է, «Ֆիթչն» իր ռեյտինգն իջեցնելու էր. Հայկազ Ֆանյան

Հոկտեմբեր 08,2020 19:15

«Ես գրեթե համոզված եմ՝ եթե նույնիսկ արցախյան իրադարձությունները չլինեին, միեւնույն է, «Ֆիթչն» իր ռեյտինգն իջեցնելու էր»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանն՝ անդրադառնալով «Ֆիթչ» վարկանշային կազմակերպության՝ Հայաստանի վարկանիշների վերաբերյալ հերթական ամփոփմանը: «Ֆիթչ»-ն իջեցրել է Հայաստանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (IDR) ՝ «BB-» – ից դարձնելով «B +»՝ կայուն հեռանկարով:

Վարկանշային աղյուսակում խոսք չկա Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին: Մեր հարցին, Հայկազ Ֆանյանը պատասխանեց, որ Ադրբեջանի համար վարկանիշը հրապարակվել է այս տարվա հուլիսին, իսկ Թուրքիայի համար՝ օգոստոսին. ««Ֆիթչ»-ը, որպես կանոն, հրապարակում է ժամանակացույցով եւ կարծում եմ, որ այդ երկրների համար դեռ ժամանակը չէ: Հայաստանի մասով մի քանի օր ուշացել է, բայց հրապարակումը տեղի է ունեցել»:

Ըստ պարոն Ֆանյանի, «Ֆիթչի» որոշումը մի քանի գործոններով է պայմանավորված, եւ խոսքն այն գործոնների մասին են, որոնք կապված չեն Արցախյան երկրորդ պատերազմի հետ:

«Երբ կարդում ենք «Ֆիթչ»-ի նկարագրական մասը, խոսքը գնում է COVID-19-ի եւ նրա հետեւանքների մասին: Մասնավորապես՝ կանխատեսվում է, որ տեղի կունենա ՀՆԱ-ի իրական ծավալի անկում՝ 6,2 տոկոսով այնինչ, նախկինում կանխատեսում էին 0,5 տոկոս աճ: Միեւնույն ժամանակ իրենք ակնկալում են, որ պետական պարտքի մակարդակը կբարձրանա այս պարագայում: Իրենք նաեւ միջնաժամկետում կանխատեսում էին, որ պետական պարտքի մակարդակը կիջնի, սակայն, ըստ էության, կա որոշակի անորոշություն դրա հետ կապված, քանի որ նաեւ Արցախի երկրորդ պատերազմով պայմանավորված հնարավոր է կառավարությունը ծախսեր իրականացնի: Այդ թվում՝ COVID-19-ի երկրորդ ալիքի համար դեպքերի ավելացումը կարող է առաջացնել կարիք՝ չեզոքացման նոր միջոցառումներ կիրառելու: Եվ այդ ֆոնի վրա է, որ «Ֆիթչը» որոշել է Հայաստանի ռեյտինգն իջեցնել»:

Կազմակերպությունից նշել են նաեւ, որ Լեռնային Ղարաբաղում վերջին լայնամասշտաբ ռազմական գործողություններն ավելի ինտենսիվ են, քան 2016-ի վերջին խոշոր առճակատումը: Իսկ Թուրքիայից Ադրբեջանին տրվող  աջակցությունը մեծացնում է անորոշությունը եւ ռիսկը, որ հակամարտությունն այս անգամ ավելի շատ կձգձգվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031