Լրագրող Լիկա Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մազի ծերով մահից պրծանք։
Ցերեկը հարվածեցին Ղազանչեցոցին, որոշեցինք նկարահանող խմբով մեկնել Շուշի։ Ճանապարհին ստիպված եղանք կանգնել, քանի որ երկնքում 2-3 հարվածային դրոն էր պտտվում… քիչ անց լսվեց աճող վնգունը՝ ու հարված։ Հասցրինք մտնել մոտակա նկուղ։
Շունչ քաշեցինք, գնացինք Շուշի… եկեղեցուն մոտենալն ու երկրորդ ռումբի հարվածը մեկ էր։
Եթե չլինեին դրոներն ու դրա պատճառով հապաղումը՝ մենք մեջն էինք լինելու…. Աստված պահեց։
Էդ պահին եկեղեցում ուրիշ լրագրողներ էին, ռուսաստանցի… 3-ն էլ՝ վիրավոր։ Մեկին օգնեցինք դուրս բերել եկեղեցուց։
Եվ այս ամենի մասին տեսանյութը՝ շուտով «Արմնյուզի» եթերում։
Արման Ղարիբյանը անգամ նման վիճակներում է շարունակում նկարահանումը…»։
https://www.facebook.com/photo.php?fbid=10158340699330862&set=a.10151542879680862&type=3&theater