Ռուսաստանը մշակում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, ընթանում են խորհրդակցությունները նման բանակցություններ սկսելու հնարավոր ժամկետների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:
«Մշակվում են գործողությունների տարբեր սխեմաներ, ի թիվս այլ սխեմաների, մենք առաջարկել ենք Մոսկվայում տրամադրել հարթակ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում կազմակերպելու նպատակով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում կողմերի հետ՝ այդ ձևաչափով բանակցություններ սկսելու հնարավոր ժամկետների վերաբերյալ»,- ասել է Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ