Ժնևի քաղաքային խորհրդի՝ «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» R-271 բանաձևը, որով դատապարտվել է Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը Հայաստանի և Արցախի դեմ
▪ Լեռնային Ղարաբաղի տարածքը Կովկասյան տարածաշրջանի հայերի համար հանդիսանում է կենսական և բնիկ տարածք,
▪ 1923 թվականի Իոսիֆ Ստալինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը կամայական կերպով շնորհվեց Ադրբեջանի սոցալիստական խորհրդային Հանրապետությանը՝ անտեսելով տարածքի ժողովրդագրական պատկերը,
▪ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն ոչինչ չձեռնարկեցին տարածաշրջանի սոցիալական, մշակութային և տնտեսական կյանքի զարգացման ուղղությամբ, այլ հակառակը՝ 1920-ական թվականներից մինչև Խորհրդային Միության անկումը այնտեղ կիրառեցին համակարգային Էթնիկ զտման քաղաքականություն,
Կարդացեք նաև
▪ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հետևեց խորհրդային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգին և իր անկախությունը հայտարարեց 1991 թվականի սեպտեմբերի 2 ին՝ հաստատելով նույն թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով,
▪ Ադրբեջանի հայերը ենթարկվել են պարբերաբար կրկնվող կազմակերպված կոտորածների, այդ թվում՝ Սումգայիթում (1988 թվականի փետրվարի 25-27-ը), Կիրովաբադում (1988 թվականի նոյեմբերի 23-ին), Բաքվում (1990 թվականի հունվարի 12 -19-ը), Մարաղայում (1992 ապրիլի 10-ին), հետևաբար նրանց անվտանգությունը չի երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության տարածքում,
▪ անկախությունից ի վեր Ղարաբաղի իշխանությունները երաշխավորում են իրենց բնակիչների անվտանգությունը և մշակութային ու տնտեսական բարգավաճումը,
▪ հայերի ոչնչացումը քարոզող ադրբեջանական հռետորաբանությունը շարունակական բնույթ է կրում հայերի դեմ պատերազմ սկսելուց ի վեր,
▪ կիրակի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ադրբեջանցիների կողմից մեկնարկված հարձակումը անընդունելի ագրեսիա է, որը խախտում է հումանիտար սկզբունքները,
▪ Վերջին ռազմական գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության լռությունը հավասարազոր է ադրբեջանական բռնությանը սատարելուն։
Քաղաքային խորհուրդը,
▪ Ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխիք,
▪ դատապարտում է 2020 թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմական ուժերի կողմից հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա, կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի, Հանրապետության դեմ իրականացված հարձակումը, ինչպես նաև՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին և սեպտեմբերի 30-ին Հայաստանի տարածքի ուղղությամբ թուրքական օդային ուժերի հարձակումը,
▪ հրավիրում է Վարչական խորհրդին, իր կարողության սահմաններում, անել ամեն հնարավորը միջազգային մարդասիրական իրավունքի, հատկապես Ժնևյան կոնվենցիաների լիարժեք հարգման վերաբերյալ, որի գրավականն են Ժնև քաղաքը և Շվեյցարիան,
▪ հրավիրում է Վարչական խորհրդին աջակցելու խաղաղության գործընթացին՝ Հարավային Կովկասում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները հարգող արդար և կայուն իրավիճակ ստեղծելուն։