Ադրբեջանական ուժերը երկրորդ անգամ են հարվածել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ռուս լրագրողներից մեկը վիրավորվել է:
Նշվում է, որ հարվածը հասցվել է նույն տեղում, ինչ որ կեսօրին: Կան վիրավորներ:
Տեղեկատվությունը հաստատել է նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշում է.
«Շուշիում վիրավորված լրագրողները մի քանիսն են, նրանցից մեկի վիճակը ծանր է, Ստեփանակերտից ստացված նախնական տվյալներով ռուս լրագրողին վիրահատում են»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ