Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանը շեշտել է՝ լայնածավալ ռազմական գործողություններն իրականացվում են պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ

Հոկտեմբեր 08,2020 18:08

ԱՊՀ անդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի նիստին Արթուր Դավթյանը բարձրացրել է ԼՂ հակամարտության գոտում միջազգային ահաբեկչության հաստատման և դրա դեմ ջանքերը համատեղելու անհրաժեշտության հարցը

Այսօր կայացել է ԱՊՀ անդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի հերթական, առցանց նիստը: Օրակարգում քննարկված 15 հարցերի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, դրա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ծանրագույն հանցագործություններին, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող և կոպտագույն խախտումներին, արձանագրված դեպքերին, դրանց առթիվ հարուցված քրեական գործերով իրականացվող նախաքննությանը:

Գլխավոր դատախազն ուշադրություն է հրավիրել հանգամանքի վրա, որ այդ հանցավոր գործողությունները, լայնածավալ ռազմական գործողություններն իրականացվում են պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների, մասնավորապես՝ միջազգային կոնվենցիաներով խստորեն արգելված զինատեսակներով, ազգային ատելության շարժառիթով, քաղաքացիական բնակչության կյանքի համար վտանգավոր եղանակներով և դրանց հետևանքով սպանվել են բազմաթիվ զինծառայողներ և քաղաքացիական անձինք, շատերն ստացել են մարմնական վնասվածներ, անձանց գույքին պատճառվել է մեծ չափերով վնասներ:

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ վերոնշյալ քրեական գործերի քննության շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալները վկայում են իրականացվող ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից Սիրիայից և Լիբիայից տեղափոխված անօրինական զինված ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների վարձկան գրոհայինների ներգրավվածության մասին:

Համակարգող խորհրդի նիստին մասնակցող ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների ուշադրությունը հրավիրելով այդ խմբավորումների՝ հակամարտության գոտում տեղակայելու միջոցով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանի բոլոր երկրների ներքին ու արտաքին անվտանգության համար ստեղծվող լրջագույն սպառնալիքի վրա՝ Արթուր Դավթյանը շեշտել է միջազգային ահաբեկչության և դրա տարածման անընդունելի դրսևորումների կանխման, բացահայտման, նման որջերի ոչնչացման, դրանցում ընդգրկվող անձանց պարտադիր պատասխանատվության ենթարկելու նպատակով անդամ երկրների ջանքերը համատեղելու և լայն համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը: Նա հավելել է, որ Հայաստանը պատրաստ է լիարժեքորեն ներգրավվել այդ աշխատանքներում:

ԱՊՀ անդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ գլխավոր դատախազ Ի. Կրասնովն իր խոսքում, որպես առաջնահերթ խնդիր, ընդգծել է քաղաքացիների պաշտպանության և անվտանգության ապահովոմը՝ հատկապես կոնֆլիկտի տարածքում վարձկանների և ահաբեկիչների ներգրավման ցանկացած փորձ կասեցնելու եղանակով:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031