Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դա սոուս է պատրաստում՝ ավելի կոշտ որոշումներ ընդունելու». Մարուքյանը՝ Ժնեւի բանաձեւի մասին

Հոկտեմբեր 08,2020 17:52

Ժնեւում ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները ու Ժնեւի քաղաքային խորհուրդը բանաձեւ է ընդունել՝ դատապարտելու Ադրբեջանը, ճանաչելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, սառեցնելու ալիեւյան կլանի ակտիվները:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցին՝ այս բանաձեւից բացի, հայտարարվեց, որ մենք դիվանագիտական ճակատում հաջողություններ ենք ունենում, բայց մարտական գործողությունները չեն դադարում ի՞նչը կարող է զսպիչ օղակ հանդիսանալ հակառակորդի համար՝ պատասխանեց. «Ադրբեջանի համար զսպիչ օղակ կարող է հանդիսանալ մարտի դաշտում գլխովին ջախջախվելը, ինչն արվում է ամենօրյա ռեժիմով: Ուրիշ հայտարարության վրա հույս դնել, որ կռիվը կկանգնեցնի՝ միամտություն կլինի: Բայց այն, որ այդ ուղղությամբ աշխատում ենք եւ պետք է աշխատենք՝ միանշանակ է: Դա պետք է, որովհետեւ պատերազմը երկու ֆրոնտ ունի, մի ֆրոնտը դիվանագիտական ֆրոնտն է, բայց կարեւոր ֆրոնտը մարտի դաշտն է: Ժնեւի քաղաքական խորհրդի որոշումը եւ այլ հայտարարություններ, որպես իրավաբան, ես կարող եմ գնահատել որպես soft law՝ փափուկ իրավունք: Դա սոուս է պատրաստում՝ ավելի կոշտ որոշումներ ընդունելու: Շվեյցարական պետության համատեքստում կարեւոր է, որովհետեւ այդ պետությունն իր տարածքում եթե նման որոշում է կայացնում, կարողանում է նաեւ իրագործել: Այլ պետությունների համար, որտեղ նման խորհուրդներ են գործում, դա լավ նախադեպ է, որ հայկական համայնքը, մեր դեսպանատները, պրոհայկական կառույցները կարող են լոբբինգ անել ու նման որոշումներ ընդունել տալ: Ապրեն բոլոր նրանք, ովքեր լոբբինգ են արել ու աշխատել են այս ուղղությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031