ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 5-ին վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը։
Դատարանը նաև վարույթ է ընդունել դատախազների և տուժող կողմի բողոքները, ինչի հետ կապված փաստաբանական թիմն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»։